Ինքնաստուգում

1.Լրացրո՛ւ բաց թողած տառերը:   Ամառվա մի օր ուղեորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պարկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար անօգուտ:Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց . — Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնոր-ակալություն չեն ստանում:  2․ Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանիր՝ նշելով տեսակն ըստ կազմության՝ պարզ, բաղադրյալ(ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր):  Օրինակ՝ անձրևոտ-անձրև(արմատ)+ոտ(ածանց)-բաղադրյալ բառ, ածանցավոր …  Արև-ա-մուտ, լուս-ավոր, դուռ, կապիկ, անուշ-իկ, քաղաք-ա-պետ, ուրախ-ություն, հայրեն-ա-գիտություն, ծիրան-ենի, ձմեռ  3․ Տրված դարձվածքները բառարանի օգնությամբ բացատրի՛ր:  Լուն ուղտ շինել-չափազանցնել, գլխի ընկնել -հասկանալ, ականջ դնել-լսել, անուշ անել-համտեսել, բաժին հանել-բաժին տալ, սիրտը դող ընկնել-վախենալ  4․ Առանձնացրու գոյականները։    Ծիրան-ենի, մեծ, կարմիր, աղջիկ, լիճ, չար, օրորոց, չար-ություն, ան-խիղճ, բարկաց-կոտ, Անի, տուն, առյուծ, գուն-ավոր, գազար-ագույն, հեռախոս, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, ճաշոտ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտ-ակառք, կառապան, հմուտ, մարտ-ական,  հեծ-անիվ,  պատ-մություն, պատ-մական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի: